Կառուցապատող

ՀԱԷԿՇԻՆ ՓԲԸ

Հարկ

12-16

Կառուցման սկիզբ

նախատեսվում է Օգոստոս 2026թ․

Կառուցման ավարտ

նախատեսվում է 2029թ․

Մեծամոր Ռեզիդենս

Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրը ժամանակակից նախագիծ է Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2-րդ թաղամասում։
Այն համատեղում է ժամանակակից ճարտարապետությունը, հարմարավետ բնակելի միջավայրը և զարգացած ենթակառուցվածքները։

Համալիրը բաղկացած է չորս մասնաշենքից՝

- Ա և Բ մասնաշենքեր (12 հարկ)
- Գ մասնաշենք (14 հարկ)
- Դ մասնաշենք (16 հարկ)

Նախատեսված են ստուդիո, 2, 3 և 4 սենյականոց բնակարաններ՝ 32.7-ից մինչև 87.4 քմ մակերեսով, մտածված և ֆունկցիոնալ հատակագծերով։

Համալիրի առավելություններն են՝

Կանաչապատ տարածքներ | Մանկական խաղահրապարակ | Ֆուտբոլի խաղադաշտ | Ստորգետնյա կայանատեղի | Սեփական ենթակայան | Պանորամային պատուհաններ | Տեսարան դեպի Արարատ լեռ | Զարգացած ենթակառուցվածքներ

Կոմերցիոն տարածքներ առաջին հարկում՝ նախատեսված սուպերմարկետի, բանկի, վարսավիրանոցի և այլ ծառայությունների համար

Բնակարան ձեռք բերելու գործընթացն առավել հասանելի դարձնելու նպատակով նախագծի շրջանակում գործում են պետական աջակցության մի շարք ծրագրեր, այդ թվում՝

- Եկամտային հարկի վերադարձի ծրագիրը (գործում է մինչև 2026 թվականի վերջ),
- Արցախից տեղահանված անձանց բնակարանային աջակցության սերտիֆիկատները,
- Մատչելի բնակարան զինծառայողներին պետական ծրագիրը,
- ինչպես նաև բնակարանաշինությանն առնչվող այլ գործող ծրագրեր։

Մեծամոր Ռեզիդենսը համատեղում է որակյալ շինարարությունը, ժամանակակից լուծումները և հարմարավետ միջավայրը՝ առաջարկելով վստահելի ընտրություն բնակության և ներդրման համար։

Բնակարաններ

Բնակարաններ չեն գտնվել

Կապ մեզ հետ

📍 Արմավիրի մարզ Մեծամոր համայնք 2-րդ թաղամաս

Շնորհակալություն: Մենք կապ կհաստատի ամենամոտ ժամանակում: